Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դատարանն ընդմիջեց Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը․ մեղադրող կողմը խնդրում է հետաձգել այն (տեսանյութ)

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստն սկսվելուց անմիջապես հետո ընդմիջվեց մասնակիցների՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյնաի բացակայության պատճառով։ Այդ մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դիմումի բացի դատարան է ստացվել նաև դատախազ Գևորգ Բաղդասարյանի դիմումը։ Մեղադրող կողմը նոր ծավալուն միջնորդություն է նախապատրաստում և այդ կապակցությամբ խնդրել է դատարանին այսօրվա նիստը հետաձգել մինչև ապրիլի 6-ը։