A
A
Ռիբերին ու Բենզեման ձերբակալվեցին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Ֆրանսիայի հավաքականի խաղացողներ Ֆրանկ Ռիբերին ու Կարիմ Բենզեման առաջիկա երկու օրը կանցկացնեն անազատության մեջ, քանի որ Փարիզի քաղաքային դատարանում վկայություն տալուց հետո նրանք ձերբակալվել են եւ տեղափոխվել մեկուսարան:
Փարիզի անբարոյականության դեմ պայքարող հանձնաժողովը, լսելով ֆուտբոլիստների վկայությունը, կապված անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու գործով, որոշեց ձերբակալել նրանց, որպեսզի մինչեւ վերջ անցկացնի հետաքննությունը:
Ըստ դատարանի ունեցած տվյալների, Ֆրանկ Ռիբերին ու Կարիմ Բենզեման 2008-2009 թթ կապված են եղել մի մարմնավաճառի հետ, որի 18 տարին դեռ լրացած չի եղել: Եթե դատարանին հաջողվի հաստատել այդ փաստը, ապա Ֆրանսիայի օրենսգրքով ֆուտբոլիստներին սպասվում են 3 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: