Բացել լրահոսը Փակել լրահոսը

ՍԴ-ն հրապարակել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը

A A

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը  հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը:

Որոշման տեքստը կարող եք կարդալ այս հղումով:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն, քննելով դիմումները, որոշել էր ՀՀ ՔՕ 300.1հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր:

Նշենք, որ Սահմանադրության 78 –րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը որոշակիության սկզբունքը:

ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ու ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ու առաջաին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն էր դիմել ՍԴ՝ նշված հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար: