Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սպասեք անակնկալների․ Մելքումյանը՝ արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)

ՍԴ-ի կողմից ընդունված որոշումները վերջնական են և քննարկման ենթակա չեն։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված 300,1 հոդվածի վերաբերյալ ՍԴ-ի կայացրած որոշմանը։

Մարտի 1-ի բացահայտված լինելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների պնդումներին ի պատասխան՝ Մելքումյանն ասում է՝ պետք է տարանջատել իրավական գործընթացներն ու քաղաքական հռետորաբանությունը։

Ըստ Մելքումյանի՝ մարզային այցերով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ստուգել ժողովրդի մոտեցումները, որպեսզի գնահատի հունիսի 20-ի ընտրությունների ռիսկերը․

«Մի ուժ, որը տոտալ ձախողել է ամեն ինչ, ժողովուրդը ինչպե՞ս կարող է գնալ և ընտրել այդ ուժին»։

Մելքումյանը պնդում է՝ իշխանությունների կողմից հրամցվում է, որ ընտրությունը երկու բևեռների միջև է՝ գործող իշխանության և նախկին թալանչիների․

«Կան նոր ուժեր, կան այլընտրանքներ, ապասեք այն ամենին, ինչին չեք սպասում, կլինեն անակնկալներ»։