Մարտի 1-ի գործի վերաբերյալ վճիռ չկա, բայց ամեն ինչ գրեթե հայտնի է.Արփի Դավոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ՀՀ երկրորդ նախագահին առաջադրված ՔՕ 300․1 հոդվածի վերաբերյալ ՍԴ-ի կայացրած որոշումը մեկանաբանել չցանկացավ, ասաց՝ դիրքորոշում կարտահայտի որոշմանն ամբողջությամբ ծանոթանալուց հետո։
Հարցին, թե արդյո՞ք Մարտի 1-ի գործը բացահայտված է, Դավոյանն արձագանքեց․
«Մարտի 1-ի գործի մանրամասներն այնքան հայտնի են, այնքան ակնհայտ բաներ կան, որոնց մասին խոսելիս ասում ենք, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն գործը դեռևս նոր է մտել դատաքննության փուլ, որը ամենակարևորն է։ Կարծում եմ, որ շատ փաստերի և ուշագրավ տեղեկությունների կծանոթանանք»։
Ըստ Դավոյանի, Մարտի 1-ի գործի վերաբերյալ վճիռ չկա, բայց ամեն ինչ գրեթե հայտնի է։
Ինչն վերաբերում է պաշտպանների պնդումներին, թե այս որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, իշխանական պատգամավորը պնդեց՝ ՀՀ-ում որևէ մեկը քաղաքական հետապնդման չի ենթարկվում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի վերաբերյալ Դավոյանն ասում է՝ քարոզարշավ չկա, վարչապետի այցերը մարզեր միշտ էլ եղել են, իսկ ընդդիմության կողմից իշխանության ցանկացած քայլ տարբեր որակումների է արժանանում։
Թուրքիայի վերաբերյալ ԱԽ քարտուղարի դիրքորոշման վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան, Դավոյանը մատնանշեց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի այսօրվա հայտարարությունն առ այն, որ Թուրքիայի հետ որևէ բանակցություն, երկխոսություն կամ կոնսուլտացիա չկա։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։