A
A
Արա Այվազյանը չմեկնաբանեց ԱԽ քարտուղարի հայտարարությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի հետ որևէ ձևաչափով բանակցություններ չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ Այվազյանը մեկնաբանություն չտվեց։
Հիշեցնենք՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։
Ինչ վերաբերում է գերիների խնդրին, Այվազյանն ասաց՝ այս խնդիրը պետք է շուտափույթ լուծում ստանա առանց նախապայմանների։