Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը հաղթեց առաջատարին

Սպորտ

Հայաստանի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը Կրետե կղզում (Հունաստան) տեղի ունեցող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում հաղթեց մրցաշարի միանձնյա առաջատար Եվգենի Պոստնիին (Իսրայել) եւ դարձավ երեք առաջատարներից մեկը: Նա, ռումինացի Միրչա Պարլիգրասը եւ Վրաստանի ներկայացուցիչ Բելա Կոթենաշվիլին վաստակել են 6,5-ական միավոր:

Վերջին, 9-րդ տուրում, Գաբրիել Սարգսյանը սեւերով կհանդիպի վրացի շախմատիստուհու հետ, իսկ ռումինացին ուժերը կչափի Ալբերտո Դավիդի (Հոլանդիա) հետ: Հաղթանակի դեպքում Գաբրիել Սարգսյանը կզբաղեցնի առաջին տեղը, նույնիսկ այն դեպքում, եթե միավորներով նրան հավասարվի նաեւ Միրչա Պարլիգրասը, քանի որ ունի ավելի բարձր լրացուցիչ գործակիցներ:

Մեր մյուս գրոսմայստեր Մհեր Հովհաննիսյանը այս տուրում ոչ-ոքի խաղաց բելգիացի Ստեֆ Սկորսի հետ եւ աղյուսակում նահանջեց եւս 3 աստիճանով: Այժմ նա զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը: