Բացել լրահոսը Փակել լրահոսը
69047_b
A A
Պաշտոնական

371 դեպք մեկ շաբաթում, որից 158-ը՝ արտակարգ

Մարտի 22-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 371 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 49 հրդեհի, 7 փլուզման, 5 քարաթափման, 6 ուժեղ քամու, 4 ինքնասպանության փորձի դեպք, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 106 կենցաղային կանչ. տուժել է 110 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 8 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 59 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 215 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 92 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: