Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վահան Քերոբյանի խոսքով՝ արդեն շատ մոտ ենք տնտեսության վերականգնվելու կետին (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ զրուցում մեկնաբանեց Facebook-ում կատարած իր գրառումը՝ 2021թ-ի փետրվարյան տնտեսական աճի մասին.

«Անցյալ տարին նահանջ տարի էր, մինչդեռ տնտեսության մեջ ամեն օրը կարևոր է տնտեսական արդյունք ստեղծելու տեսանկյունից»,-նշեց նախարարը։ Ըստ նախարարի՝ արդեն շատ մոտ ենք տնտեսության վերականգնվելու կետին։

Հիշեցնենք Վահան Քերոբյանն մասնավորապես գրել էր' հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։

Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, նախարարն ասում է՝ նախորդ տարի տուրիզմի ոլորտում շռնդալից անկում ենք ունեցել, բայց եթե նախորդ տարի այս ամսին զբոսաշրջիկներ չունեինք, այս տարի իրանցիների մեծ խմբեր կան.

«Հիմա Նովրուզ է, եւ շատ իրանցիներ կան Հայաստանում: Ապրիլի համար շատ ամրագրումներ կան, իսկ մայիսից պլանավորում ենք մտնել ընդունելի եւ նորմալ տեմպի մեջ: Այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա համեմատ նախատեսված է 319 տոկոս: Այսինքն՝ 2019-ի նկատմամբ մինուս 20-25 տոկոս է, բայց 2020-ի նկատմամբ + 319 տոկոս է կանխատեսումը»,-ընդգծեց նախարարը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, նախարարն ասում է՝ պետք է խուսափել խստացումներից, դրանք տնտեսության վրա վատ ազդեցություն են ունենում, բայց պետք է նաեւ համադրել ռիսկերը։