Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հույներն ունեին միասնականություն, ինչն այսօր պակասում է մեզ՝ հայերիս․ Վազգեն Պետրոսյան

Ի նշանավորումն Օսմանյան Թուրքիայի դեմ հույների ազգային ազատագրական պայքարի 200-ամյակի՝ «Հայաստանի ժողովրդական շարժում» (ՀԺՇ) հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամներն ու մի խումբ համախոհներ  այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, եղել Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտում։

«Հույների ազգային ազատագրական զինյալ պայքարն ընդդեմ Օսմանյան կայսրության սկսվեց 1821 թվականին եւ ավարտվեց տարիներ անց՝ Հունաստանի անկախ թագավորության հռչակմամբ։ Հույները անկախ պետականության հասան շնորհիվ իրենց միասնականության։ Այն, ինչ այսօր պակասում է մեզ՝ հայերիս։ Միաբան լինելով՝ զորու կլինենք վերականգնել պատմական արդարությունը եւ տերը դառնալ մեր կորցրած հայրենիքի»,- այցի ընթացքում ասել է միջոցառումը նախաձեռնած ՀԺՇ հայրենասիրական հ/կ հայաստանյան գրասենյակի համակարգող Վազգեն Պետրոսյանը։

Միջոցառմանը ներկա գրականագետ, գրող Կարո Վարդանյանն ու գրականագետ Աբգար Ափինյանը իրենց խոսքում անդրադարձել են հայ եւ հույն ժողովուրդների պատմական անցյալի նմանությանը եւ ընդգծել միանսականության կարեւորությունը Հունաստանի անկախացման ու հայության եւ հայկական պետականության զորացման հարցում։