A
A
Սիրանուշ Ղուկասյանը համալրեց Հայաստանի շախմատի կանանց հավաքականը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հայաստանի կանանց հավաքականի ընտրական մրցաշարը, որին մասնակցում էին 4 շախմատիստուհի՝ Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիամ Մկրտչյանը:
Երկու շրջանով անցկացված մրցաշարում հաղթող դարձավ Սիրանուշ Ղուկասյանը, ով 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր: Մարիա Կուրսովան 3 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, Մարիամ Մկրտչյանը 2,5 միավորով դարձավ 3-րդը, իսկ Մարիա Գևորգյանը 2 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը:
Այդպիսով, Սիրանուշ Ղուկասյանը համալրեց Հայաստանի շախմատի կանանց հավաքականի կազմը, որի մեջ ընդգրկավեծ են նաև Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: