Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ես ոչ թե մաթեմատիկ եմ, այլ՝ մարզիչ. Խոակին Կապառոս (տեսանյութ)

Լիխտենշտեյնի հետ խաղը տեղի կունենա մարտի 25-ին:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և պաշտպան Հովհաննես Համբարձումյանը վաղը կայանալիք Լիխտենշտեյն – Հայաստան աշխարհի առաջնության ընտրական խաղից առաջ պատասխանել են լրագրողների հարցերին:

Այն հարցին, թե քանի միավոր է նախատեսել վաստակել առաջիկա երեք խաղերին Հայաստանի հավաքականը, իսպանացի մասնագետը պատասխանեց.

«Ես ոչ թե մաթեմատիկ եմ, այլ՝ մարզիչ: Մենք լիովին կենտրոնացած ենք առաջին խաղի վրա: Մտադիր ենք վաստակել երեք միավոր: Դրանից հետո նոր կմտածենք մյուս հանդիպումների մասին»: