Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ինչպե՞ս կլուսավորվեն Գյուրիի մութ փողոցները (տեսանյութ)

Քաղաքում լուսավորման խնդրից բողոքում են Գյումրու Մուշ, Անի ու այլ թաղամասերից: Օրինակ այս մեկը բնակիչներն են տեսագրությունը ուղարկել. տեսանյութ չէ լուսնի հակառակ կողմից. Գյումրու կայարանամերձ հրապարակն է ժամը 23-ից հետո:

Ծայրամասային թաղամասերում խնդիրն ավելի է խորանում, լուսատուները հին են, վնասված ու աշխատում են հատ ու կենտ, այսինքն՝ լիարժեք լուսավորում չկա նաեւ բակերում. նշում են Անի թաղամասի բնակիչները: Բայց կան նաեւ բնակիչներ էլ, որ չեն բողոքում լուսավորման ժամային գրաֆիկից:

Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության պետ Կնյազ Մանասյանի խոսքով՝ քաղաքում երեկոյան ժամերին կյանքը կանգնում է:

Լուսավորման ժամային գրաֆիկն էլ ավտոմատացված է: