Բացել լրահոսը Փակել լրահոսը
cumhurbaskani_erdogan_dan_evlerinde_altin_ve_14016793_o
A A
Քաղաքականություն

Էրդողան. Թուրքիան հետամուտ է լինելու նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը․ ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող կուսակցության համագումարում, անդրադարձել է արցախյան թեմային՝ ասելով. «Նրանք, ովքեր ստանձնել էին լուծել այս ճգնաժամը Մինսկի եռյակի անվան տակ, 30 տարի շարունակ ոչինչ չարեցին բացի հարցն ավելի բարդացնելուց»: 

Էրդողանը, այնուհետև կրնկնելով նախկինում արտահայտած իր նույնաբովանդակ մտքերը, պնդել է, որ  իր ադրբեջանցի եղբայրներն են միշտ ջանքեր գործադրել ճգնաժամը երկխոսության և համաձայնության միջոցով լուծելու համար: 

Թուրքիայի նախագահը Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հաձակումները շարունակելու և երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ»։

«Անցյալ տարվա վերջին ամիսներին, երբ Հայաստանի բանակը կրկին անցավ հարձակման, մենք, որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով կանգնեցինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին։ Թուրքիայի աջակցության և Ադրբեջանի պայքարի շնորհիվ, փառք ալլահին, վերջ տրվեց այդ կեղտոտ բռնազավթմանը»,- ասել է Էրդողանը։

Նա նաև հայտնել է, որ Թուրքիան հետամուտ է լինելու 2020թ․-ի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը։ Նրա խոսքով, այդ գորընթացն ավելի է ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը։