Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արցախի Հանրապետության խորհրդարանի  խմբակցությունները հանդիպել են  Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուի հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները մարտի 24-ին հանդիպել են Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածու Հրայր Մարգարյանի հետ:

Հանդիպումների ընթացքում թեկնածուն խոսել է կենսագրական տվյալների, աշխատանքային գործունեության , մասնագիտական փորձի մասին և վստահեցրել, որ ընտրվելու պարագայում կցուցաբերի անկողմնակալ վերաբերմունք և  կարդարացնի ընտրողների սպասելիքները:

Հրայր Մարգարյանը պարզաբանումներ  է տվել  պատգամավորների հարցադրումներին:

Մարտի 25-ին՝ ժամը 10:00-10:30,  կշարունակվեն Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուի հանդիպումները «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Արդարություն» խմբակցությունների հետ:

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 

լրատվության և հանրության հետ կապերի բաժին