Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս իշխանությունը ինչպես բոբիկ ոտքերով էր, այդպես բոբիկ ոտքերով էլ մնացել է․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

Ես կարծում եմ՝ չեն հասցնի փոփոխել Ընտրական օրենսգիրքը։ Այս կարծիքին է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունները խնդրահարույց է համարում։

Հովսեփյանն ասաց՝ շատ կուսակցություններից առաջարկներ ստացել է իրենց ցուցակով մասնակցել ընտրություններին, բայց քննարկումների չի գնացել, առավել հակված է չշարունակել քաղաքական գործունեությունը․

«Մինչև բարոյական Կառավարություն այս երկրում չստեղծվի, չարժի քաղաքականությամբ զբաղվել»։

Հովսեփյանը պնդեց՝ չի ցանկանա, որ այս իշխանությունը ընտրությունների արդյունքում կրկին կառավարություն կազմի․

«Եթե մի իշխանություն կարող է քեն քշել մարդկանց հետ՝ չգիտակցելով ժողովրդի շահեր հասկացողությունը, ապա այդ իշխանությունը պետք է երկրի երեսից հեռանա։ Արդեն երկրորդ անգամն է Կառավարությունը իմ հարցերին չի պատասխանում միտումնավոր, որովհետև, որևէ ժողովրդավարկան ծրագիր չի իրականացնում, որևէ ասելիք չունի գյուղացիներին, երբ այսօր պարենային անվտանգության խնդիր կա, ինչպես բոբիկ ոտքերով էր, այդպես բոբիկ ոտքերով մնացել է»,-նշեց Հովսեփյանը։

Մանրամասները՝ տեսանյութում