Երեխաները լսել են՝ երկրի առաջնորդն է գյուղում, վազել են, եկել նրան դիմավորելու․Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է իր ցուցակը ներկայացնելու ընտրողների դատին, իսկ դաշինքով, թե միայնակ գնալու որշում չունենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
Պետրոսյանը հայտարարեց՝ ժողովուրդը ընդդիմադիրների կոչերին ականջալուր չեղավ, և ընդդիմությունը ստիպված եղավ վրանները հավաքել և տեղափոխվել Դեմիրճյան փողոց։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ մարզային այցերին և երեխաների մասնակցությանը, Պետրոսյանն ասաց․
«Որևէ երեխայի դպրոցից չեն հավաքել և բերել հանդիպման։ Երեխանեը լսել են, որ երկրի առաջնորդն է գյուղում, վազել են, եկել են նրան դիմավորելու»։
Ըստ Պետրոսյանի՝ ընտրություններին ժողովուրդը կտա բոլոր հարցերի պատասխանները։