A
A
Հակոբ Արշակյանը ներողություն խնդրեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանից առաջ լրագրողների հետ զրուցում կարճ անդրադարձավ իր և լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ սրճարանում վիճաբանություն էր տեղի ունեցել Հակոբ Արշակյանի եւ լրագրողի միջեւ։
Նախարարը նախ նշեց՝ սիրում է բոլոր լրագրողներին, ապա նաև ներողություն խնդրեց․
«Ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, ովքեր տեսել են այդ միջադեպը, ուզում եմ ներողություն խնդրել նաև լրագրողական հանրույթից և հենց կոնկրետ Փայլակից»։
Դեպքի մանրամասների և այլ հարցերի վերաբերյալ Արշակյանը մեկնաբանություն չտվեց։