Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» կգլխավորի 68-ամյա մասնագետը

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» առաջիկայում կգլխավորի 68-ամյա ռուսաստանցի մասնագետ Անատոլի Բայդաչնին։ Այդ մասին տեղեկացնում է ռուսական sport24 կայքը։

Փորձառու մասնագետի վերջին թիմը եղել է «Ռոստովը», որը նա մարզել է 2012 թվականին։ Մինչ այդ Անատոլի Բայդաչնին աշխատել է ռուսական տարբեր թիմերում, իսկ 2003-05թթ գլխավորել է Բելառուսի ազգային թիմը։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» մարտի 5-ին տեղեկացրել էր գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի հետ պայմանագիրը չեղարկելու մասին։ Իսպանացի մասնագետին ժամանակավորապես փոխարինել էր Արմեն Ադամյանը։