A
A
Միջին մասնագիտական կրթական ծրագրով ավարտական կուրսում սովորողներին տարկետման իրավունք տալ․ նախագիծ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է միջին մասնագիտական կրթական ծրագրով ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տալ տարկետում, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց պատգամավոր Աննա Կոստանյանը: