ԸՕ-ի հետ կապված շատ հարցեր պարզ կդառնան հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո․ Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը նախնական կարծիք չի հայտնել, պատգամավորը հիշեցրեց՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և ոչ թե պարտադիր․
«ԸՕ-ի հետ կապված շատ հարցեր պարզ կդառնան հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո: Բայց դրան զուգահեռ պետք է հաշվի առնել, որ եթե նույնիսկ ռեյտինգային համակարգը դուրս է գալիս օրենսգրքից, ընտրակարգ չի փոփոխվում», - ասաց Վարդանյանը:
Օրենսդիրի ներկայացուցիչը հավելեց, որ ընտրությունները միշտ անցնում են այն Ընտրական օրենսգրքով, որը գործում է․
«Եթե այդ ժամանակ ուժի մեջ մտած լինի որևէ փոփոխությամբ ԸՕ, ապա այդ օրենսգրքով էլ գնալու ենք ընտրության», - ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ընդդիմության դիրքորոշմանը, Վարդանյանն ասում է՝ նակինում ԼՀԿ-ն կողմ էր ընտրական օրենսգրքի փոփոխություններին, այսօր նրանց դիրքորոշումը հասկանալի չէ։