Բացել լրահոսը Փակել լրահոսը
164542118_309139414060179_3091180583143000531_n
A A
Պաշտոնական

ԱՀ շրջանների և համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է

Հաշվի առնելով դիմումների մեծ քանակը վերջին երկու հայտարարությունների վերջնաժամկետները երկարաձգվել են մինչև սույն թվականի ? ապրիլի 5-ը ներառյալ:

Հայտարարությունների մանրամասները⬇️

➡️Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անօթևան մնացած՝ ԱՀ շրջանների և համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է:
Այն արցախցիները, որոնք ցանկություն ունեն բնակվելու Արցախում, պետք է կապ հաստատեն իրենց համայնքապետի հետ և ներկայացնեն ընտանիքի կազմի տվյալները:
Այս պահին դեռ հայտերի ընդունման գործընթացն է, հետագա քայլերի մասին քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն:
? https://www.facebook.com/113512020436807/posts/251205620000779/

➡️Հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունները ԱՀ քաղաքացիները պետք է տրամադրեն համայնքի ղեկավարներին: ՀՀ քաղաքացիները կամ զինծառայողները պետք է տվյալները ներկայացնեն ԱՀ ՏԿԵՆ:
? https://www.facebook.com/113512020436807/posts/249924876795520/

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն