Եվրոպան սկսում է ընտրարշավը ՖԻՖԱ-ի գավաթի համար
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտում այսօր կմեկնարկի ընտրական մրցաշարը: Աշխարհամասի 55 երկրներ կպայքարեն եզրափակիչ փուլի 13 ուղեգրերի համար:
Հավաքականները բաժանվել են 10 ընտրական խմբերի: Դրանց հաղթողներն անմիջապես կմտնեն եզրափակիչ փուլ: Երկրորդ տեղերը գրաված թիմերը 2020թ Ազգերի լիգայի լավագույն երկու թիմերի հետ կստեղծեն երեք խումբ և փլեյ-օֆֆ մրցակարգով կորոշեն Եվրոպայի վերջին երեք մասնակիցներին:
Այսօր տեղի կունենա 12 հանդիպում: Ընտրարշավը կմեկնարկի Թուրքիա – Նիդեռլանդներ սկզբունքային հանդիպումով: Թիմերի վերջին խաղն կայացել էր հենց Թուրքիայում և ավարտվել դաշտի տերերի խոշոչ հաղթանակով՝ 3:0:
Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն իր տիտղոսի պաշտպանությունը կսկսի Ուկրաինա ընտրանու հետ տնային հանդիպումով: Բուքմեյքերները 10 անգամ բարձր են գնահատում ֆրանսիացիների հաղթելու հավանականությունը:
Սկզբունքային նշանակություն ունեն նաև Բելգիա – Ուելս, Սերբիա – Իռլանդիա, Սլովենիա – Խորվաթիա, Ֆինլանդիա – Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումները: Չորս խաղերում նույնպես կան ընդգծված ֆավորիտներ. Պորտուգալիա – Ադրբեջան, Մալթա – Ռուսաստան, Ջիբրալթար – Նորվեգիա, Էստոնիա – Չեխիա:
Մեկնարկային հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, իսկ մնացած 11 խաղերը՝ ժամը 23:45-ին: