Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mrcavar
A A
Սպորտ

Լիխտենշտեյն – Հայաստան խաղը կվարի տանտերերի հարևան երկրի մրցավարը

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու Լիխտենշտեյն - Հայաստան ընտրական հանդիպումը կսպասարկի Ավստրիայի մրցավարական քառյակը: Hանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 36-ամյա Յուլիան Վեյնբերգերը։ Նրան կօգնեն Անդրեաս Ստաուդինգերը և Ռոլանդ Ռիդելը։ Չորրորդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յաեգերը։

Յուլիան Վեյնբերգերը ՖԻՖԱ-ի մրցավար է 2018 թվականից։ Նա առայժ երկու խաղ է սպասարկել ազգային հավաքականների մակարդակով։ Վերջինը եղել է Քաթար – ՀվԿորեա ընկերական հանդիպումը։ Հավելենք, որ Ավստրիան Լիխտենշտեյնի հարևան երկու երկրներից մեկն է։ 

Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին, Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: