Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի չորս շախմատիստ պայքարում է հավաքականի թափուր տեղի համար

Հայաստանի շախմատի ֆեդերացիան մարտի 22-27-ը Երևանում 2 շրջանով  անցկացնում է շրջանաձև մրցաշար հանրապետության չորս գրոսմայստերների միջև, որի հաղթողը կհամալրի Հայաստանի տղամարդկանց հավաքականի թափուր տեղը: Մրցաշարին մասնակցում են Հայաստանի նախկին չեմպիոններ Արման Փաշինյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մ. Մարտիրոսյանը և արցախցի Մանուէլ Պետրոսյանը:

Արդեն կայացել է 1-ին տուրը: Այս տարվա փոխչեմպիոն Արման Փաշիկյանը պարտվեց Մանուել  Պետրոսյանին, իսկ Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ  Մ.Մարտիրոսյանը 59-րդ քայլում խաղաղ դաշն կնքեցին:

Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի պարտիաները: Հայկ Մ. Մարտիրոսյանը կմրցի Արման Փաշիկյանի, իսկ Սամվել  Տեր-Սահակյանը՝ Մանուել Պետրոսյանի հետ:

Ընտրական մրցաշարը կանցկացվի երկու շրջանով: Հաղթողը հայտնի կդառնա մարտի 27-ին: