Բացել լրահոսը Փակել լրահոսը
140863
A A
Քաղաքականություն

ՀՀ քաղաքացիները կամավորության հիմքով կարող են ծառայել Արցախում. Բալասանյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Sputnik Արմենիայի լրատվական կայքի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ քաղաքացիները կարող են Արցախի բանակում ծառայել կամավորական հիմքով: Այս մասին տեղեկացնում է Արցախպրեսը։

Բալասանյանի խոսքով՝ համաձայն բանակում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների՝ ցանկացողները եկարող են ժամանել, գրանցվել իբրև Արցախի քաղաքացիներ և ծառայել Պաշտպանության բանակում:
 
Բալասանյանը նաև հաստատել է տեղեկությունը, որ ներկայում Հայաստանից Արցախ զորակոչ չկա: Ընդ որում՝ Արցախի ԱԽ քարտուղարը հերքել է տեղեկությունները, որ Հայաստանը սկսել է Արցախից զորքերի դուրսբերման գործընթացը: