«Տարվա Լավագույն Կամավոր 2020» մրցանակաբաշխություն
Աջակցիր «Ա1+»-ին«Հայ Կամավորների Բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը չորրորդ տարին անընդմեջ իրականացնում է «Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությունը: Ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի իրականացվեց մարտի 20-ին՝ Երջանկության միջազգային օրը, Վորլդ Վիժն Հայաստանի և Եվրոպական միության աջակցությամբ:
«Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախագահ Մարինե Եղոյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց յուրաքանչյուրին, ով 2020թ. ակտիվ կամավորական գործունեություն է իրականացել, հատկապես 2020թ. Արցախյան պատերազմի ընթացքում:
«2020 թվականին կամավորների մասնակցության ցուցանիշի բարձր աճ գրանցվեց, հուսանք այս ցուցանիշը կպահպանվի և կամավորությունը յուրանքանչյուրիս մոտ կդառնա կենսակերպ», - նշեց ԵՀԿ-ի նախագահը:
«Կամավորությունը ռազմական և արտակարդ դրության ընթացքում» թեմայի շուրջ ելույթներով հանդես եկան հրավիրյալ խոսնակները Լիանա Սարգսյանը (Վորլդ Վիժն Հայաստան), Կատարինա Վարդանյանը (Հայկական կարմիր խաչի ընկերություն) և Վահե Ղազարյանը (Գլոբբինգ ընկերություն)։ Այնուհետև տեղի ունեցավ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
«Տարվա Լավագույն Կամավոր 2020» - ի մրցանակներին արժանացան բացառապես համավարակի և պատերազմի շրջանակում կամավորական նախաձեռնություն իրականացրած խմբեր և կազմակերպություններ:
Բաց հայտագրման և մոնիտորինգի արդյունքում «Տարվա Լավագույն Կամավորական Նախաձեռնություն» անվանակարգում մրցանակներ ստացան 17 նախաձեռնություններ ՀՀ-ից, ԱՄՆ-ից և Ֆրանսայից:
- «Գլոբբինգ» ՍՊԸ
- Երևանի Պետական Կամերային Թատրոն
- «Տերյան Մշակութային Կենտրոն» ՀԿ
- Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն
- «Տաշիր» Բարեգործական Հիմնադրամ
- «Քաղաքացիական Աջակցության Ջոկատներ» Նախաձեռնություն
- Գավառի Սքայ Ակումբ
- «Մշակութային Ֆիդայիններ» Նախաձեռնություն
- Աննա Կարոլինա, Հայկ Շահբազյան –Ֆրանսիա
- «Հոգ Տար» Սոցիալական Նախաձեռնություն
- Երևանի Մխիթար Հերացու Անվան Պետական Բժշկական Համալսարան
- «Ամուր Կամք» Ասոցիացիա
- «Տիգրան Աբգարյան» Մարտական Պատրաստության Ակումբ ՀԿ
- «Հանուն Հայ Զինվորի» ՀԿ
- «ԴաժՁևիկ» Կամավորական Նախաձեռնություն
- Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհուրդ –ԱՄՆ
- «Անաիս Սարդարյան և ընկերներ» նախաձեռնություն
Կատարած կամավորական աշխատանքների համար շնորհակալագրեր տրվեցին ևս 11 նախաձեռնությունների, նաև՝ մրցանակաբաշխության բոլոր գործընկերներին: