Բացել լրահոսը Փակել լրահոսը
164294435_4220138138020629_4847663162418540961_o (1)
A A
Պաշտոնական

Պլանային ստուգումներ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում

Ռիսկի վրա հիմնված բոլոր օբյեկտներում, հիմնարկ ձեռնարկություններում և շենք-շինություններում, ՆԳ նախարարության ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հրդեհային և տեխնիկական անվտանգության բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգումներ:
 
Պլանային հերթական ստուգումները կատարվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում: Արտակարգ իրավիճակում անձնակազմի իմացությունը և պարտականություններին տիրապետելը նախքան հրդեհը և հրդեհի դեպքումն ո՛չ միայն անհրաժեշտություն, այլև պարտադիր նախապայման է:
Ծառայության տեսուչների կողմից ստուգվել են օբյեկտների տարհանման ուղիների և ելքերի անցանելիությունը, որպեսզի կողմնակի առարկաներ չլինեն: Ուղիների ցուցանակները պետք է համապատասխանեն տարհանման պլանին, որտեղ նշված են հրշեջ ծորանների և կրակմարիչների տեղակայման վայրերը:
էլեկտրական մալուխների վիճակը պետք է նորմերին համապատասխան լինի, պարտադիր է անվտանգության կանոնների նշանների և ցուցանակների առկայությունը:
Ինքնաշեն սարքավորումների առկայությունը խստիվ արգելվում է:
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հրդեհային և տեխնիկական անվտանգության բաժնի ծառայողները ստուգումների ընթացքում գրանցում են բոլոր թերությունները, ներկայացնում պատասխանատուներին և ժամանակ տրամադրում թերությունները վերացնելու համար:
Տրված ժամանակի լրանալու անմիջապես հաջորդ օրը կատարվում է վերստուգում: