Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

38 սենատորներ հորդորում են նախագահ Բայդենին հաստատել Հայոց ցեղասպանությունը

Մարտի 19-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սենատոր Բոբ Մենենդեզի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) առաջնորդությամբ 38 Սենատորներ հորդորեցին նախագահ Ջո Բայդենին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության ճշմարտությունը, հայտնեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
 
 
 
Երկկուսակցական նամակը ստորագրել են Սենատի Մեծամասնությունների առաջնորդ Չակ Շումերը (Դեմոկրտա, Նյու Յորք) և Սենատորներ՝ Թեմի Բոլդուինը (Դեմոկրատ, Վիսկոնսին), Մայքլ Բենեթը (Դեմոկրատ, Կոլորադո), Ռիչարդ Բլումենթալը (Դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Քորի Բուքերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Շերոդ Բրաունը (Դեմոկրատ, Օհայո), Բեն Քարդինը (Դեմոկրատ, Մերիլենդ) Բոբ Քեյսին (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Սյուզն Քոլինզը (Հանրապետական, Մեյն), Ջոն Քորնինը (Հանրապետական, Տեխաս), Քեվին Քրեյմերը (Հանրապետական, Հյուսիսային Դակոտա), Թեդ Քրուզը (Հանրապետական, Տեխաս), Թամի Դաքուորթը (Դեմոկրատ, Իլինոյս), Դիկ Դուրբինը (Դեմոկրատ, Իլինոյս), Դայան Ֆայնստայնը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոն Հիքենլուփերը (Դեմոկրատ, Կոլորադո), Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ), Անգուս Քինգը (անկուսակցական, Մեյն), Էմի Քլոբուշարը (Դեմոկրատ, Մինեսոտա), Պատրիկ Լեյհին (Դեմոկրատ, Վերմոնտ), Էդ Մարկին (Դեմոկրատ,  Մասաչուսեթս), Քեթրին Կորտես Մաստոն (Դեմոկրատ, Նեվադա), Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեֆ Մերկլին (Դեմոկրատ, Օրեգոն), Ալեքս Պադիլան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գարի Փիթերսը (Դեմոկրատ, Միչիգան), Ռոբ Պորտմանը (Հանրապետական, Օհայո), Ջեկ Ռիդը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Միթ Ռոմնին (Հանրապետական, Յուտա), Ջեկի Ռոզենը (Դեմոկրատ, Նեվադա), Մարկո Ռուբիոն (Հանրապետական Ֆլորիդա), Բեռնի Սանդերսը (անկուսակցական, վերմոնտ), Թինա Սմիթը (Դեմոկրատ, Մինեսոտա), Դեբի Սթաբենոուն (Դեմոկրատ, Միչիգան), Ռաֆայել Ուորնոքը (Դեմոկրատ, Ջորջիա), Էլիզաբեթ Ուորենը (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Շելդոն Ուայթհաուսը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ) և Ռոն Ուայդենը (Դեմոկրատ, Օրեգոն):
 
 
 
Նրանք նշեցին նախագահ Բայդենի արձանագրությունը Հայոց ցեղասպանությունը հաստատելու վերաբերյալ և ընդգծեցին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով իր հայտարարությունը 2020թ.-ին, որում նա հայտարարեց.
 
 
 
Հատկապես կարևոր է արտասանել այս բառերը և ոգեկոչել այս պատմությունն այն պահին, երբ մեզ ամեն օր հիշեցվում է ճշմարտության ուժի և ատելության դեմ կանգնելու մեր ընդհանուր պատասխանատվության մասին, որովհետև լռությունը՝ մեղսակցություն է:
 
 
 
Նախագահ Բայդենին ուղղված նամակում սենատորները նաև հայտարարեցին. «Մենք միանում ենք Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ հարգելու այս զոհերի հիշատակը և մենք կտրականապես դեմ ենք այն փորձերին, որոնց միջոցով ձևացնում են, թե իբր հայ ժողովրդին ոչնչացնելու այս կանխամտածված, կազմակերպված ջանքերը այլ բան էին, քան ցեղասպանություն: Դուք ճիշտ եք հայտարարել, որ ամերիկյան դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը պետք է արմատավորվեն մեր արժեքների մեջ, ներառյալ՝ հարգանք համընդհանուր իրավունքների նկատմամբ: Այդ արժեքները պահանջում են մեզանից ընդունել ճշմարտությունը և անել ամեն հնարավորը՝ կանխելու հետագա ցեղասպանություններ և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններ»:
 
 
 
Հիշեցնելով նախորդ գումարման Կոնգրեսի Սենատում և Ներկայացուցիչների պալատում օրինագծերի պատմական ընդունումը, որոնք հաստատեցին Հայոց ցեղասպանության փաստը, նամակը կոչ արեց գործադիր մարմնին հստակեցնել իր դիրքորոշումը, ինչպես դա արդեն արել է Կոնգրեսը:
 
 
 
Ելույթ ունենալով 2 շաբաթ առաջ Համագումարի Առցանց Ազգային քարոզչական կոնֆերանսի ժամանակ՝ Սենատոր Մենենդեզը անդրադարձավ 2019թ.-ի դեկտեմբերին Հայոց ցեղասպանության բանաձև S.Res.150-ի պատմական և միաձայն ընդունմանը:
 
 
 
«Մենք համառեցինք, և, ի վերջո, Սենատը ոտքի կանգնեց Թուրքիայի ստերի դեմ ու միաձայն ընդունեց բանաձևը»,– ասաց Սենատոր Մենենդեզը: «Դա իսկապես պատմական օր էր և հնարավոր էր դարձել մեծ մասամբ Հայկական համագումարի և ավելի մեծ ամերիկահայ համայնքի քարոզչության շնորհիվ»:
 
 
 
Օրինագծում մասամբ ասվում է, որ Սենատի կարծիքն է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է. (1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով, (2) մերժել ընդգրկելու, ներգրավելու կամ որևէ այլ կերպով Միացյալ Նահանգների կառավարությանը Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման հետ կապելու ջանքերը, (3) խրախուսել կրթությունը և հանրային ընկալումը Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ, ներառյալ Միացյալ Նահանգների դերը մարդասիրական օգնության ջանքերում և Հայոց ցեղասպանության արդիականությունը մարդկության դեմ իրականացվող ժամանակակից ոճրագործությունների համար:
 
 
 
«Մենք ողջունում ենք հանձնաժողովի նախագահ Մենենդեզին և Սենատի իր գործընկերներին: 38 սենատորների կողմից այսօրվա երկկուսակցական աջակցությունը նպաստում է ցեղասպանության հաստատման գործի առաջխաղացմանը: Ցեղասպանության ժամանակ Ամերիկայի մարդասիրական միջամտությունը, մեր դիվանագետների արտակարգ ջանքերը և հասարակ ամերիկացիների լայնածավալ աջակցությունը՝ օգնելու փրկել հայ ժողովրդին, իսկապես ուշագրավ են»,– հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Դա Ամերիկայի պատմության մի գլուխ է, որով մենք բոլորս կարող ենք հպարտանալ: Մենք հորդորում ենք Նախագահ Բայդենին միանշանակ հաստատել Հայոց ցեղասպանությունը»:
 
Ամերիկայի հայկական համագումար