Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni
A A
Սպորտ

Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի գեղասահքի աշխարհի առաջնությանը

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այսօր կմեկնարկի գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը նաև վարկանիշային է:

Մրցաշարին Հայաստանից նախապես պետք է մասնակցեին մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Սակայն, ինչպես տեղեկանում ենք չմշկասահքի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից, մեր գեղասահորդը չի հայտավորված մասնակիցների թվում: 

Ըստ նախնական տվյալների, Սլավիկ Հայրապետյանի կորոնավիրուսային թեսթը դրական է եղել և նա չի կարողացել մեկնել Ստոկհոլմ: Տղամարդկանց մենասահքի մրցումներին կմասնակցեն 26 երկրների 33 գեղասահորդ:

Առաջիկա երկու օրերը կլինեն մարզումային: Պարային զույգերը պարտադիր ծրագրով հանդես կգան մարտի 26-ին: Եզրափակիչը փուլը տեղի կունենա մարտի 27-ին: Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգից բացի մեդալների և օլիմպիական ուղեգրերի համար պայքար կմղեն 23 երկրների 31 զույգեր: