A
A
Մաշտոցի պողոտայում վերանորոգված գետնանցումը բացվել է
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանի ֆբ-յան էջը տեղեկացնում է․
Այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի պուրակը Մաշտոցի (Մանուշյանի) պուրակին կապող գետնանցումը։
Կառուցապատումն արել է Tashir խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։
Ստորգետնյա անցումը մատչելի է տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։
Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար։