Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ «Ռոման», Եվրոպայի լիգայում կխաղա «Այաքսի» հետ

ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը:

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, 1/4 եզրափակիչում կհանդիպի Ամստերդամի «Այաքսի» հետ։ Նիդեռլանդական արգելքը հաղթահարելու դեպքում իտալական ակումբը կիսաեզրափակիչում կխաղա «Գրանադա» - «Մանչեսթեր Յունայթեդ» զույգի հաղթողի հետ:

Քառորդ եզրափակիչ մյուս զույգերն այսպիսի կազմ ունեն«Արսենալ» - «Սլավիա» (Պրահա), «Դինամո» (Զագրեբ) - «Վիլյարռեալ»:

Քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան ապրիլի 8-ին և ապրիլի 15-ին: