Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

«Ռեալը» կխաղա «Լիվերպուլի», իսկ «Բավարիան»՝ «ՊՍԺ»-ի հետ․ չեմպիոնների լիգա

Եվրոպայի ֆուտբոլային միության՝ ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում, կայացավ չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը:

Գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» նախ ուժերը կչափի Փարիզի «ՊՍԺ»-ի հետ։ Ֆրանսիական արգելքը հաղթահարելու դեպքում Գերմանիայի չեմպիոնը կիսաեզրափակիչում կհանդիպի «Ռեալ» - «Լիվերպուլ» զույգի հաղթողի հետ:

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» 1/4 եզրափակիչում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի», իսկ Լոնդոնի «Չելսին»՝ պորտուգալական «Պորտուի» հետ: Այս զույգերի հաղթողները կհանդիպեն կիսաեզրափակիչում։

Քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան ապրիլի 6-7-ին և ապրիլի 13-14-ին: Կիսաեզրափակիչ խաղերը նախատեսված են ապրիլի 27-28-ին և մայիսի 4-5-ին։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 29-ին, Ստամբուլում։