Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԼՂ-ում վերականգնվում է պոմպակայանը (տեսանյութ)

Ռուս խաղաղապահները ԼՂ Խնաբաթ եւ Ասկերան բնակավայրերը ջրով ապահովելու համար ապահովում են ջրի պոմպակայանի կառուցման անվտանգությունը։ Ավելի վաղ, շինարարական աշխատանքները դադարեցվել էին կայանի տեղակայման պատճառով կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ աղբյուրի, շինարարական աշխատանքների վերսկսումը հնարավոր է դարձել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝  ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ:

Ներկայումս Խնաբաթ և Ասկերան խմելու ջուրը տեղափոխվում է կոմունալ ծառայությունների ուժերով ։ Պոմպակայանը շահագործման հանձնելուց հետո դրա հզորությունը բավարար կլինի խմելու ջրով ապահովելու ոչ միայն նշված քաղաքների բնակչությանը, այլեւ հարակից գյուղացիական տնտեսություններին: