Բացել լրահոսը Փակել լրահոսը
img_0017
A A
Պաշտոնական

Կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրել է 2020-ի  կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը:

2020- ին իրականացվել են մի շարք բնապահպանական ծրագրեր: Մասնավորապես, արգելվել է օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը: Ընդունվել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների աստիճանական նվազեցման մասին  օրենսդրական նախաձեռնությունը: Դրա  շնորհիվ 2022-ից կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը:

 
 

Այս մասին տեղեկացնում է Աժ կայքը: