Բացել լրահոսը Փակել լրահոսը
turkaz
A A
Քաղաքականություն

Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել. ermenihaber.am

Թուրքիայի և Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրվել է նոր համաձայնագիր, որը միտված է գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների, կրթության բնագավառներում փորձի փոխանակմանն ու համագործակծության ամրապնդմանը։

Համաձայնագիրը ստորագրվել է  Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիի և Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Ինամ Քերիմովի՝ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում։

Թուրք նախարարը հանդիպման ժամանակ շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին «Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակի առթիվ» և ընդգծել, որ այդ «հաղթանակը» պետք է պսակվի նաև տնտեսության զարգացմամբ՝ պատրաստակամություն հայտնելով օգնել «ադբեջանցի եղբայրներին» գյուղատնտեսության, անասնապահության, սննդի, ոռոգման և բազմաթիվ այլ բնագավառներում։