Արայիկ Հարությունյանը Դահրավ և Պատարա գյուղերում ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրայիկ Հարությունյանը Դահրավ և Պատարա գյուղերում ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքներին Ասկերանի շրջանի Դահրավ և Պատարա գյուղերում շարունակում են ընդունել տեղահանված ընտանիքների: Վերանորոգումից հետո այս համայնքներում առկա բնակֆոնդը տրամադրում են վերաբնակիչներին: Կառավարության մի խումբ անդամների ուղեկցությամբ նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ տեղում ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքներին, նաև հանդիպել բնակչության հետ: Երկրի ղեկավարը Պատարայում ընդգծել է, որ այս տարի կասֆալտապատվի գյուղը մայրուղու հետ կապող ճանապարհը, կլուծվի համայնքի գիշերային լուսավորության խնդիրը: Այցի ընթացքում նախագահը եղել է նաև Աստղաշեն համայնքի վարչական տարածքում պետական և բարեգործական միջոցներով Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերի տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակատեղիի շինհրապարակում: Արցախի հանրային հեռուստաըեսություն