Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը ուզում է իր ժամկետը երկարաձգել․ Բաղրամյանում հավաքված քաղաքացիները՝ արտահերթի մասին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրությունների մասին։ 

Համաձայնությունը ձեռք է բերվել խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի հետ քննարկումների արդյունքում։

Մինչ այս պահը, «Հայրենիքի փրկության շարժումը», ի դեմս վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, պնդել է, որ համաձայն չեն գնալ արտահերթ ընտրությունների, եթե դա լինելու է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու պարագայում։

«Ա1+»-ը շրջեց Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում՝ այնտեղ հավաքված քաղաքացիներից պարզելու նրանց տեսակետները՝ արտահերթ ընտրությունների մասին։

Մեր հարցմանը մասնակցած գրեթե բոլոր քաղաքացիները միաբերան պնդեցին, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում անցկացվող ընտրությունները իրավիճակի հանգուցալուծում չեն համարում․

«Ինչ այնտեղ թուրքերը ջարդեցին, մնացած մասը հայերը ներսում իրար կջարդեն, շատ վտանգավոր որոշում էր»,-նշեց մի քաղաքացի։

Մեկ այլ քաղաքացի էլ պնդեց՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է իր ժամկետը երկարաձգել․

«Ինքը այդ հնարավորությունը չունի»,-պնդեց քաղաքացին։

Քաղաքացիները հայտարարեցին, որ պայքարը շարունակելու են․

«Ընտրությունը Նիկոլի կողմից հավասար է չընտրության»,-նշեց մի կին։

 Մեր դիտարկմանը, թե ԲՀԿ-ն, որը Հայրենիքի փրկության շարժման մաս է՝ համաձայնեց ընտրությունների, քաղաքացիներից մեկն արձագանքեց՝ դա ժողովրդի որոշումը չէ, ժողովրդի ցանկությունը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։