Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» 10 խաղացողով ջախջախեց «Վանին»․ ՀՀ Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում 3։0 հաշվով ջախջախեց մրցաշարի նորեկ Չարենցավանի «Վանին», չնայած հանդիպումն ավարտեց 10 ֆուտբոլիստով։

Խաղի 12-րդ րոպեին նիդեռլանդցի Ֆուջեյ Նարսինգը բացեց հաշիվը, իսկ 24-ին նիգերիացի Յուսուֆ Օտուբանջոն կրկնապատկեց այն։ Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» խաղացող Զաքարիա Սանոգոն երկրորդ դեղին քարտով հեռացվեց դաշտից։ 

Չնայած թվային առավելությանը, հյուրերին այդպես էլ չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա 83-րդ րոպեին նույն Օտուբանջոն հաշիվը դարձրեց 3։0։ Այս հաղթանակից հետո գործող չեմպիոնը վաստակեց 25 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական։ «Վանը» 15 միավորով շարունակում է զբաղեցնել 7-րդ տեղը։