Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«ՀՀԿ-ի ձայնն էլ ավելի լսելի է լինելու․ մենք անելիք ունենք և քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չենք լինի» (տեսանյութ)

Երբ ԿԸՀ-ն կհայտարարի արտահերթ ընտրությունների օրը, ՀՀԿ-ն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իր կարծիքը կարտահայտի»,-այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ Խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պնդելով, որ հիմք չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը։

Շարմազանովը վստահեցրեց՝ քաղաքական գործընթացներում ՀՀԿ-ն դիտորդ չի լինելու․

«ՀՀԿ-ն ունի ասելիք, պայքարելու է իր իդեալների համար, անկախության, ինքնիշխանության, արցախյան խնդրում ազգային լուծման և գլխավոր խոչընդոտի՝ նիկոլիզմի դեմ»։

Հնարավոր կոալիցիաների վերաբերյալ հարցերին Շարմազանովն ասաց՝ ժամանակը կգա, քննարկեն։

«Հանրապետական կուսակցության կադրային բազան բավականին պրոֆեսիոնալ է, բավականին հարուստ է, բայց բոլոր հարցերի մասին կխոսենք ժամանակին»,-ասաց Շարմազանովը՝ պատասխանելով ՀՀԿ-ի հնարավոր վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին։