Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 1
A A
Սպորտ

Հայաստանի ազատոճային ըմբիշները այսօր կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկեց ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը։

Առաջինը պայքարի մեջ են մտել ազատոճայինները։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցագորգ կուղեկցի Արսեն Հարությունյանին (57 կգ քաշային կարգ), Վազգեն Թևանյանին (65 կգ), Հրայր Ալիխանյանին (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանին (86 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբիշները հանդես կգան մարտի 20–ին: Գլխավոր մարզիչ  Էդվարդ Սահակյանը առաջնությանը հայտավորել է չորս ըմբիշ՝ Գևորգ Ղարիբյանին (60 կգ), Սլավիկ Գալստյանին (67 կգ), Արթուր Շահինյանին (87 կգ) և  Դավիթ Օվասափյանին (130 կգ):

Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր կստանան յուրաքանչյուր քաշային կարգում եզրափակիչ մտնող երկու  ըմբիշները: