Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess uxix
A A
Սպորտ

Ուղիղ. Լևոն Արոնյան - Մագնուս Կառլսեն. քառորդ եզրափակիչ, երկրորդ մրցամարտ

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի կողմից կազմակերպած արագ շախմատի առցանց մրցաշարում այսօր կկայանան քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումները:

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանի մրցակիցը հենց նորվեգացի գրոսմայստերն է: Երեկ կայացած առաջին մրցամարտում 2,5:0,5 հաշվով հաղթել է աշխարհի չեմպիոնը: Այսօր կողմերը կանցկացնեն 4 պարտիա: Հայ շախմատիստը պետք է անպայման հաղթանակ տանի, որպեսզի խաղը տեղափոխի թայ-բրեյք: 

Լևոն Արոնյան - Մագնուս Կառլսեն հանդիպման ուղիղ եթերը՝ ստորև.