Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՊՀ
A A
Պաշտոնական

ԵՊՀ-ում դասերը կիրականացվեն առկա եւ հեռավար

ԵՊՀ-ում այսօրվանից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առկա և հեռավար/առցանց ձևերի միաժամանակյա զուգակցմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված իրավիճակը: Այդ մասին տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից։

Ըստ ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպական կարգը սահմանելու մասին հրամանի՝ մարտի 17-ից ԵՊՀ բոլոր կրթական ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա և հեռավար ձևերի համադրությամբ. դասախոսություններն անցկացվելու են հեռավար եղանակով, իսկ գործնական պարապմունքները՝ հեռավար կամ առկա եղանակով:

 

Առկա և հեռավար դասընթացները պետք է կազմակերպվեն՝ ըստ դասացուցակի: Դասերի սկիզբը պետք է սահմանել 9:30-ը, տևողությունը՝ 80 րոպե՝ 5 րոպե դասամիջոցով:

 

Հրամանի համաձայն՝ առկա և հեռավար դասընթացների ուսումնական նյութերը հասանելի են լինելու https://e-learning.ysu.am/ հարթակում, որտեղ դասավանդող դասախոսը տեղադրելու է դասընթացի պլանը, իսկ հեռավար դասընթացի դեպքում՝ համապատասխան հղումները:

 

Հեռավար դասընթացներն ու քննություններն (ստուգարքները) անցկացվելու են բացառապես https://e-learning.ysu.am/ հարթակում: Առկա և հեռավար ձևերով դասերի անցկացման օրերը չեն համընկնելու: