Բացել լրահոսը Փակել լրահոսը
161786240_278663090295012_6561565876592035323_n
A A
Պաշտոնական

10-ամյա Արմենը փրկել է ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ֆեյսբուքում գրել է.

 
«Լուսանկարներում Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով և խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը:
 
Դրսևորած վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության մեդալ և դիպլոմ»:

 

Լուսանկարներում Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է...

Posted by Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյան on Wednesday, March 17, 2021