A
A
Հայաստանի լեռնադահուկորդները Իրանում մասնակցել են միջազգային մրցաշարի
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի Դիզին քաղաքում տեղի ունեցած լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարում մասնակցել են Հայաստանի ներկայացուցիչներ, ծաղկաձորցիներ Աշոտ Կարապետյանը և Հարություն Հարությունյանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստաի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Աշոտ Կարապետյանը հաջող է հանդե եկել ոլորավայրէջքում։ Նա չորս մեկնարկից երկուսում ցույց է տվել 2-րդ և 3-րդ արդյունքերը: Հսկա ոլորովայրէջքում նրան չի հաջողվել դառնալ մրցանակակիր: Իսկ ահա Հարություն Հարությունյանն այդ մրցաձևում գրավել է 4-րդ և 6-րդ տեղերը:
Մեր թիմի մարզիչ Սեյրան Հարությունյանն ասել է, որ տղաները մյուս մեկնարկներում ձախողվել են և վերջնագծին չեն հասել: