Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Առաջարկվեց ապրիլի 19-ը սահմանել հարկ վճարողի օր (տեսանյութ)

Օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ ներդնելու, ինչպես նաեւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերություններն ամրապնդելու նպատակով Կառավարությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստի քննարկմանը ներկայացրեց լրացումներ Հարկային օրենսգրքում: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1992 թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «ՀՀ-ում հարկերի մասին» օրենքը, որով ձեւավորվել են հարկային համակարգը եւ վերջինիս սկզբունքները, հարկային մարմին եւ հարկ վճարող հարաբերությունները` առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել հարկ վճարողի օր»,- ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Առաջարկվող լրացումով նախատեսվում է իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող մի շարք միջոցառումներ: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն: