Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+armenia - svedia
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը առաջին անգամ կմրցի Շվեդիայի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի հավաքականի հետ:

Հայաստանի և Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա Շվեդիայում: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը և ժամը հայտնի կդառնա ավելի ուշ:

Սա կլինի Հայաստանի և Շվեդիայի ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ձեռք էր բերվել համաձայնություն, ըստ որի հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում Խորվաթիայի ընտրանու հետ: