Կորոնավիրուսի թեստը պարտադիր չի մարզիկների համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի բարձրագույն նվաճման բաժնի պետ Արթուր Սեդրակյանի կարծիքով՝ կորոնավիրուսը բացասական ազդեցություն է թողել երկրի մարզական կյանքի վրա։
«Կորոնավիրուսի պատճառով 2020 թվականին մեծ թվով մրցումներ չեղարկվեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Տարվա վերջում սպորտային կյանքն ակտիվացավ, և մեր մարզիկները միջազգային մրցումներում անգամ կարողացան 12 մեդալ նվաճել։
Այս տարի սահմանափակել ենք սպորտային մասսայական միջոցառումները, բայց քանի որ օլիմպիական խաղեր են կայանալու, մենք փորձում ենք աշխարհից հետ չմնալ և մեր բարձրակարգ բոլոր մարզիկների համար ապահովել մարզումային գործընթացները, կազմակերպել ուսհավաքներ և մասնակցել վարկանիշային մրցաշարերի», - «Ա1+»-ի հետ զրույցի ժամանակ ասաց նա։
Ինչպես տեղեկացրեց Արթուր Սեդրակյանը, մեր մարզիկները կորոնավիրուսի թեստ հանձնում են միայն այն դեպքում, երբ պետք է մասնակցեն միջազգային մրցումների, մնացած դեպքերում դա պարտադիր պայման չէ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։