Բացել լրահոսը Փակել լրահոսը
հենրիխ Մխիթարյան
A A
Սպորտ

Հայտնի են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները

 
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները:
Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա:
 
Այսպիսով, Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին նա վնասվածք էր ստացել  Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Ռոմա» - «Շախտյոր» խաղում ։