A
A
Մեկնարկեց «EU4Sevan» ծրագիրը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է Եվրամիության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» («EU4Sevan») ծրագրի պաշտոնական առցանց մեկնարկին։
Միջոցառումը համախմբել էր «EU4Sevan» ծրագիրը ֆինանսավորող և իրականացնող կառույցների, պետական կառավարման և Գեղարքունիքի մարզային, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, պետական և մասնավոր ոլորտների գործընկերներին և փորձագետներին՝ նշելու ծրագրի պաշտոնական մեկնարկը:
Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման նպատակով իրականացվող գործողությունների և ներդրված ջանքերի համար, ապա անդրադարձավ Սևանա լճի հիմնախնդիրներին
Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության համար ունի գեոքաղաքական մեծ նշանակություն, որպես տարածաշրջանային բարձրլեռնային քաղցրահամ ջրի ամենամեծ պաշար: Որպես բնատարածքային համալիր, լիճն իրենից ներկայացնում է բնության տարբեր տարրերի սերտ փոխկապակցվածություն և ունի կլիմայագոյացնող կարևոր նշանակություն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ առումով: Այն ազգային անվտանգության և ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանության գործում անելիք ունենք բոլորս:
Միաժամանակ ներկայումս գլոբալ բնապահպանական հիմնախնդիրների շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում քաղցրահամ ջրի պաշարների կրճատման հարցը, կապված կլիմայի փոփոխության և տեղումների նվազման հետ:
Շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ ոլորտում իրականացվող բարեփոխումներին մշտական աջակցության համար, նախարարը վերահաստատել է Շրջակա միջավայրի նախարարության պատրաստակամությունը շարունակական համագործակցության համար՝ Ծրագրով նախատեսված գործողությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:
«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը նպատակ ունի՝
Ծրագրի ֆինանսավորումը 5,7 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է, իսկ իրականացման ժամանակաշրջան 48 ամիս (սեպտեմբեր 2020 – օգոստոս 2024):